Tert.am-ը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է «Այո»-ի քարոզարշավին: Այս «Իմ քայլ» խմբակցության նիստից հետո այսօր լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Լրագրողների հարցին՝ մասնակցելու է վարչապետը «Այո»-ի քարոզարշավին, Փաշինյանն ասաց. «Այո՛, այո՛»:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, շարունակելով պատասխանել լրագրողների հարցերին, ասաց, որ սա հերթական հանդիպումն էր վարչապետի հետ խմբակցության ֆորմատով. «Ես վստահ եմ, որ կձևավորվի «Ոչ»-ի շտաբ, բայց եթե չձևավորվի՝ անհանգստանալու ոչինչ չկա: Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը լինելու է, քանի որ վարչապետը սիրում է ժողովրդի հետ շփվել, իսկ ժողովուրդը սիրում է իր վարչապետին և մենք հաճույքով ենք մտնելու քարոզարշավի մեջ»,-ասաց նա և նշեց, որ տեղյակ չէ, թե արդյոք վարչապետը արձակուրդ է վերցնելու, թե ոչ:

Նա նշեց, որ Սուրեն Պապիկյանը շտաբի պետն է եղել ընտրություններին և փորձը այստեղ, ևս օգտագործվելու է: Սիմոնյանն ասաց, որ Պապիկյանը բավականին բարձր վարկանիշ ունի. «Իմ թիմակիցներն ամեն բանի պատրաստ են, գիտեն ինչ են անելու, ինձ հետ կապված քայլեր ևս տեղի են ունենում, և ես բոլոր այդ քայլերից տեղյակ եմ, բոլոր հեռախոսների մեջ ինչ-որ բաներ ցույց տալուց, ինձ վարկաբեկելու փորձերից նույնպես տեղյակ եմ: Կարող եմ ասել հետևյալը. մեր կարևոր դաշնակիցը, մեր պաշտպանը ժողովուրդն է և մնացած ամեն ինչին վերաբերում ենք ժպիտով և ուշադրություն չենք դարձնում»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել