Եթե Երևանում մնացել է երկու «подъезд» երևանցի և դա բոլորն էլ գիտեն, ապա սահմանամերձ գյուղերում պատկերը այլ է: Կենտ թվով բնակչությունը պահում է մեր երկրի սահմանները` չունենալով անգամ մինիմալ ապրուստի պայմաններ: Կառավարությունը «….» ունի այդ և նմանատիպ խնդիրների վրա, քանի որ զբաղված է ի «ՇԱՀ» ժողովրդի թանկացումների մասին հայտարարություններ տարածելով: Սահմանամերձ գոտու բնակիչները, ովքեր ի դեպ այսօր ամենակարևոր գործերից մեկն են կատարում միայն իրենց բնակության վայրից ելնելով, թանկարժեք մեքենաներ և էլիտար բնակարաններ չեն պահանջում սահմանի վրա: Նրանք ընդամենը ցանկանում են ուշադրություն և մարդուն վայել ապրլեու միջոցներ, ինչի համար և օր ու գիշեր աշխատում են, թե՛ իրենց ամենօրյա հացը վաստակելու և թե՛ մեր ամենօրյա խաղաղ գոյատևման համար: Կարելի է ասել նրանք հանդիսանում են բանակի գործընկերները և երբեմն իրենց սեփական մարմնի վրա են զգում թշնամու հարվածը և շատ ու շատ խնդիրներ որոնց մասին անգամ պատկերացում չունենք: Ցանկանում եմ, որպեսզի կառավարության աշխույժ աշխատակիցները ԻՐԱԿԱՆ ծրագրեր իրականցնեն սահմանամերձ գոտիներում և այդ պարտականությունը չթողնեն միայն անհատ բարեգործների կամ կազմակերպությունների վրա, ովքեր դա անում է առանձ որևէ շահ հետապնդելու, ընդամենը օժտված են մարդկային հատկանիշներով և հայրենասիրությամբ:
Հ.Գ. Եթե լծակները չեն կարողանում կատարել իրենց հիմնական ֆունկցիան, ուրեմն պետք է հեռացվեն ՍՈՒՐ գործիքի միջոցով: Հակառակ դեպքում նրանք տարածում են ողջ համակարգով իրենց անբուժելի ՎԱՐԱՔՆԵՐԸ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/meline.yavryan/posts/479536585472085
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել