Ալիևին պետք էր պատասխանել միայն ցույց տալով ադրբեջանցի զինվորների կողմից սպանված թալիշեցի ծերերերի լուսանկարները և գլխատված եզդի զինվորի գլուխը ադրբեջանական գյուղերով ման տալ դրվագը: Ի դեպ` պետք է, որ իշխանությունների ձեռքի տակ լինի Բաքվի համալսարանի ֆեյսբուքի էջ սքրինները, որտեղ իրենց մայր բուհը հայ զինվորների դիակների լուսանկարն էր հրապարակել ու տականք գրություն արել: Իսկ ընդհանուր առմամբ շատ վատ ձևաչափ էր, ոչինչ չտվող, կարծում եմ` Փաշինյանն ընդհանրապես պետք է չմասնակցեր դրան: Իմ ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ պետք է ավելի ջանասիրաբար
պատրաստվել դիմագրավելուն ու հակահարված տալուն: Հարցի խաղաղ կարգավորումը մեր հաշվին է լինելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: