Առողջ բանականությամբ մարդը կկարծեր, որ Մյունխենից վերադառնալուց հետո վարչապետը կանդրադառնար բանակում տեղ գտած դեպքերին, կես բերան կցավակցեր զոհերի հարազատներին: Բայց չէ, մեր վլոգեր երկրի ղեկավարը խոսել է յուր բստրած Մյունխենյան սկզբունքներից, տարածել է հայտարարություն «Այո» շտաբի բրենդինգի մրցույթի համար և հերթական նյութը, տարիներով քրտնաջան աշխատած ու հաջողություն գրանցած, մերօրյա հերոսի մասին, որի հաջողության հետ ինքը կամ իր կառավարությունը որևէ առնչություն չունեն` ոչ էս, ոչ էլ նախորդ դեպքերում:
Լավ լու՞րջ: Էն կարգի պիառից կառչած լինես, որ որևէ զինվորի մահվան մասին կես տող քո էջում չտեղադրե՞ս, կամ առհասարակ որևէ լուր, որը կարող է տեղավորվել «տխուր, վատ լուր» կատեգորիայի տակ հեչ տեղ չունի՞ էդ էջում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել