Ջերարդ Գաֆեսճյան, ԱՄՆ

Համաշխարհային ճանաչում ունեցող West Publishing հրատարակչության գործադիր փոխտնօրենը և տնօրենների խորհրդի անդամ էր։ Շնորհիվ Գաֆեսճյանի գիտելիքների ու ջանքերի՝ West Publishing ընկերությունը հեղինակություն է ձեռք բերել շուկայում, իսկ աշխատակիցների թիվը հասնում է 2000-6500-ի։ Գաֆեսճյանը ԱՄՆ-ի հայկական սփյուռքի ակտիվ անդամ էր։ 2003 թ. 20 միլիոն դոլար է նվիրաբերել մի կառույցի գնման ու նորոգման համար, որտեղ հետագայում հիմնվեց Վաշինգտոնում հայերի ցեղասպանության թանգարանը։ Գաֆեսճյանը Համահայկական բարեգործական հիմնադրամի գլխավոր ֆինանսական դոնորներից մեկն էր։ Նա Երևանի «Կասկադի» մտահղացման հեղինակն էր։ Այսօր նրա ֆոնդը միլիոնավոր դոլարներ է տրամադրում Հայաստանի համար էներգիայի հիդրոգենային աղբյուրների մշակման համար։ Մահացել է 2013 թ.։

Քըրք Քըրքորյան, ԱՄՆ

Քըրք Քըրքորյանը ԱՄՆ-ի խոշորագույն ընկերություններից մեկի՝ Tracinda Corporation-ի հիմնադիրն ու տնօրենն էր։ 1978 թ. Time ամսագիրը Քըրքորյանին ճանաչեց երկրի ամենահաջողակ գործարարը։ Քըրքորյանը տիրապետում էր Chrysler և Ford Motor Company ավտոմոբիլային ընկերությունների բաժնետոմսերի։ 2005 թ. Washington Post-ը Քըրքորյանին ընդգրկեց ԱՄՆ ողջ պատմության ընթացքում խաղային բիզնեսի ամենահայտնի բիզնեսմենների ցանկում՝ երկրորդ հորիզոնականում։ Քըրքորյանը հիմնել է United Armenian Found և Lincy Foundation հիմնադրամները։ 1988-2011 թթ. Քըրքորյանն ավեի քան 5 միլիարդ դոլար է տրամադրել ՀՀ-ին և ԼՂՀ-ին։ Նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչում։ Մահացել է 2015 թ.։

Սերժ Չուրուկ, Ֆրանսիա

Հեռահաղորդակցության հսկա ALCATEL-ի գլխավոր տնօրենն էր։ 1980-1986 թթ. աշխատել է Phone-Poulenc միջազգային քիմիա-դեղագործական ընկերությունում, որտեղ տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել։ 1986-1990 թթ. եվրոպական Orkem քիմիական ընկերության գործադիր տնօրենն է եղել, 1990-1995 թթ.՝ Total-ի՝ աշխարհում ամենախոշոր նավթագազային ընկերություններից մեկի։ Չուրուկը Ֆրանսիայի հայկական համայնքի ամենավառ ներկայացուցիչներից էր։ Նրա կողմից հիմնված հիմնադրամներն աջակցություն են տրամադրում ոչ միայն հայ ազգային խմբերին ու ինստիտուտներին, այլև Հայաստանին ու Արցախին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել