Ու կային ժամանակներ, երբ մարդ գլխատելը ևս կարևոր աշխատանք էր, որ անում էին պետության «նվիրյալները», և այդ ժամանակները հենց միջնադարում էին։ Միջնադարյան ամենասարսափելի ավանդույթներից մեկը թերևս այն էր, որ կային դահիճներ, ովքեր մեղավորին կարող էին մի քանի վայրկյանում գլխից զրկել, սակայն ավելի սարսափելին մեկ այլ սովորություն էր։ Միջնադարում սովոր էին գլխատվածների մարմնի մասեր վաճառել հարուստներին բավականին թանկ գներով։ Ինչո՞ւ։
Նախ՝ փորձենք մի քանի հետաքրքիր փաստ իմանալ միջնադարյան դահիճների մասին։
Առաջին հերթին այն միֆը, թե դահիճներն իրենց դեմքը փակում էին սև դիմակով, ամբողջովին սուտ է։ Որպես կանոն, դահիճներն իրենց դեմքը որևէ բանով փակելու ցանկություն չունեին։ Պատմությանը հայտնի են ընդամենը մի քանի եզակի դեպքեր, որոնք կապված են եղել հայտնի թագավորների գլխատելու հետ, որ դահիճներն ինքնակամ փակել են իրենց դեմքը, մնացած դեպքերում նրանք գործել են լրիվ ազատ։
Դահիճները բավականին շահագրգռված էին մարդկանց գլխատելով, որովհետև ամեն գլխատվողի համար նրանք հետո ոչ միայն վարձատրություն էին ստանում, այլև կարող էին նրանց անցնել գլխատվողի հագուստը, թանկարժեք իրերը, ինչը, որպես կանոն, դահիճների համար բավական մեծ վարձատրություն էր։
Երբեմն դահիճները մահից առաջ կարող էին մի լավ ծեծել գլխատվողին, ու սա ևս իր սարսափելի հավատալիքներն ուներ։ Բանն այն էր, որ դահիճները հավատում էին, որ եթե ինչ-որ մեկը որևէ հանցագործություն է գործել, ապա նա դա արել է ոչ ամբողջովին իր կամքով, ու հնարավոր է, որ նրա ներսում չար ոգիներ են թաքնված։
Որպեսզի այդ չար ոգիները դուրս գան, անհրաժեշտ է շատ ուժեղ ծեծել մարդուն։ Դրա հետևանքով չար ոգիներն ուղղակի չեն դիմանա ու պարզապես կլքեն մահվան դատապարտվածի մարմինը։ Դահիճները հավատում էին, որ այդ սուրբ պարտականությունը պետք է դրված լինի իրենց ուսերին։
Բայց վերջապես ինչո՞ւ էին նրանք ոչ միայն սպանում մարդուն, այլ նաև վաճառում նրա մարմնի տարբեր մասերը։
Բանն այն էր, որ միջնադարում հավատում էին, որ մարդու մարմնի մասերը կարող են հիվանդություններ բուժել։ Եթե ձեռքդ ցավում է, կարող ես ինչ-որ մեկի ձեռքն ուտել, ու այն լրիվ կկազդուրվի, ու այսպես շարունակ։ Հարուստները պատրաստ էին չափազանց մեծ գումարներ վճարել մարմնի տարատեսակ մասերի համար։ Սրանցով դահիճներն բավական մեծ բիզնես էին դնում ու մարմնի առանձին մասերով հսկայական գումարներ աշխատում։
Եվս մեկ պատճառ նրա, թե ինչու էր միջնադարում ապրելն իսկական վախ ու աղետ։