Անգլիայի Բրիսթոլ քաղաքում հայտնվել է բրիտանացի նկարիչ Բենքսիի գրաֆիտին՝ նվիրված Սուրբ Վալենտինի օրվան: Փետրվարի 14-ին գործի լուսանկարը փողոցային նկարիչը զետեղել է Instagram-ի իր էջում:

Գրաֆիտիում պատկերված է ճեղապարսատիկ արձակող աղջիկ: Նրա վերեւում արձակման հետագծով սալյուտ է կամ պայթյուն հիշեցնող վառ կարմիր բիծ:

Reuters գործակալության տեղեկատվությամբ՝ այն կատարված է պլաստիկե ծաղիկներով եւ տերեւներով: Բենքսիի գործերը, որն իր ստեղծագործությամբ արծարծում է սոցիալական անհավասարության եւ իշխանությունների երեսպաշտության հարցեր, մեծ ժողովրդականություն են վայելում: Նկարչին մինչ այժմ հաջողվում է գաղտնի պահել իր ինքնությունը. ոչ մեկին, բացի նրա ամենամերձավոր օգնականներից, հայտնի չէ, թե նա ինչ տեսք ունի եւ թե իրականում ինչ է նրա անունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել