Aysor.am-ը գրում է․

Ի՞նչ տեղի կունենա, եթե ամեն դեպքում հանրաքվեի արդյունքում «այո» կողմը հաղթանակ տանի և այդ հակասահմանադրական փոփոխություններն ընդունվեն։ Սահմանադրական դատարանի 7 դատավորների լիազորությունները միաժամանակ դադարեցվելու են, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Նախ, մենք չունենք ներպետական ատյան, որտեղ կարող են այս դատավորները դիմել իրենց խախտված իրավունքների վերականգնման նպատակով։ Բացի այդ, ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցվելու դեպքում բախվելու ենք մի իրավիճակի, երբ Սահմանադրական դատարանը ձևավորվելու է բացառապես մեկ ուժի կողմից՝ բացառությամբ մեկ դատավորի։ Մեր երկրում արդեն իսկ աննախադեպ իրավիճակ է, երբ գործադիր իշխանությունը ձևավորված է բացառապես մեկ ուժի կողմից, օրենսդիր մարմինը կազմում է որակյալ մեծամասնություն։ Հերթն արդեն Սահմանադրական դատարանինն է։ Սպառնալիք է լինելու նաև այս հանրաքվեի լեգիտիմության բարձրացումը հետագայում եկող ուժերի կողմից», - ասաց Գոհար Մելոյանը։

Նրա խոսքով՝ հետագայում եկող ուժերն, ինչպես ներկայիս ուժերը, հարցականի տակ են դնելու տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները և դրանց հիման վրա ձևավորված ՍԴ-ի լեգիտիմության խնդիրը։

Ամբողջական հոհդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել