Tert.am-ը գրում է.

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քվեարկեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման» մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ  բաց կթողնեն քվեարկությունները: «Ողջունում ենք նախագիծը, նախաձեռնությունը, բայց կան խնդրահարույց հարցեր, և մարդիկ կան մի կարծիքի են, մարդիկ կան՝ մեկ այլ»,-ասաց նա:

Նույն խմբակցությունից Լուսինե Բադալյանը խոսեց պատգամավորի նկատմամբ հարգելու կարևորության մասին և նշեց: «Հարգելի՛ փոխնախարար, այլևս որևէ մեկը չհամարձակվի այստեղ շանտաժի լեզվով խոսի պատգամավորների հետ, այն արտահայտությունը, որ ով դեմ է քվեարկելու՝ բոլոր մահերը մնալու են նրա խղճին, անթույլատրելի է»,-ասաց նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Գուրգեն Բաղդասարյանը նշեց, որ ինքն էլ է միանում տիկին Բադալյանի ասածին. «Քանի որ խոսք են տվել մի բան, իսկ բերել այլ բան, միայն դրա համար պետք է դեմ քվեարկել»,-ասաց նա:

Գևորգ Գորգիսյանը անդրադառնալով նախագծերի լրամշակմանը, ասաց, որ ելնելով  դառը փորձի վրա կողմ չենք քվեարկի, բայց պատրաստ ենք միասն քննարկել: ԲՀԿ-ից Արթուր Գրիգորյանն ասաց, որ ԲՀԿ-ն կողմ է նախագծին, բայց համաձայն են հետո աշխատանքային խումբ ձևավորելու արդյունքում շտկել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել