Aysor.am-ը գրում է․

Կառավարության այսօրվա նիստին որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալ:

Հայաստանի հանրապետական կուսակցությանը կհատկացվի՝ 5 միլիոն 200 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 9 միլիոն 150 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 7 միլիոն դրամ, Դաշնակցությանը՝ 4 միլիոն 300 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝ 78 միլիոն դրամ:

Ընդհանուր՝ ՀՀ պետական բյուջեից կուսակցություններին կհատկացվի 103 միլիոն 725 հազար դրամ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել