Չակ Պալանիկն առաջինն էր, ով մարտահրավեր նետեց հասարակության սպառողականությանը և «ամերիկյան երազանքը» հայտարարեց բարոյական նեխման հետևանք։ Նրան անվանում են շոկային գրող, X սերնդի հերոս, չար հանճար, ինչպես նաև սեքսիստ, նիհիլիստ և այլն։
Ներկայացնում ենք Պալանիկի ամենավառ մտքերից մի քանիսը։
- Այն մարդիկ, որոնք երբեք չեն խմում, չեն ծխում, երբեք չեն հայհոյում և չեն խոսում սեքսի մասին, ինձ մոտ որոշակի կասկած են առաջացնում։ Վստահ եմ՝ նրանք գիշերները կտրատում են փոքրիկ երեխաների դիակները կամ նմանատիպ որևէ բանով են զբաղվում։
- Սերնդեսերունդ մարդիկ աշխատում են իրենց համար ատելի աշխատավայրերում, որպեսզի հնարավորություն ունենան գնելու այն, ինչն իրենց հարկավոր չէ։
- Արվեստը ծնվում է միայն վշտից։ Այն երբեք չի ծնվում ուրախությունից։
- Հաճախ կեղտի դեմ պայքարելու լավագույն միջոցը հրաժարումն է այն համոզմունքից, որ դու մեծ արժեք ես։
- Հնարավոր է, որ ինքնակատարելագործումը դեռ ամենը չէ։ Հնարավոր է, որ ինքնակործանումն ավելի կարևոր է։
- Ես չար չեմ։ Ես ուղղակի չեմ վախենում մարդկանց ասելուց դաժան և տհաճ ճշմարտությունը։ Մենք ապրում ենք դաժան և տհաճ աշխարհում։
- Թմրանյութերը, որկրամոլությունը, ալկոհոլը կամ սեքսը հանգիստ գտնելու հերթական միջոցն են։
- Ցավը մոռանալը դժվար է, սակայն ավելի դժվար է ուրախությունը հիշելը։ Երջանկությունը հիշողության սպիներ չի թողնում։ Խաղաղ ժամանակները ոչինչ չեն սովորեցնում։
- Միգուցե մենք դժոխք ենք ընկնում ոչ թե այն արարքների համար, որոնք արել ենք, այլ այն արարքների համար, որոնք չենք արել, արարքների համար, որոնք մինչև վերջ չենք հասցրել։
- Սեռերի հավասարություն չկա և չի կարող լինել։ Երբ տղամարդիկ սկսեն ծննդաբերել, այդ ժամանակ էլ կխոսենք հավասարության մասին։
- Մենք սիրում ենք ողբերգություն։ Մենք պաշտում ենք կոնֆլիկտներ։ Մեզ հարկավոր է Սատանա, իսկ եթե Սատանան չկա, մենք ինքներս ենք ստեղծում։
- Ամբողջ կյանքի ընթացքում փորձում ես Աստված դառնալ, իսկ հետո մահանում ես։
- Մեզանից ոմանք մարդ են ծնվում։ Մնացածն ամբողջ կյանքի ընթացքում ցանկանում են հասնել դրան։
- Ամենամաքուր ուրախությունը չարախնդությունն է։
- Քանի դեռ չի գտնվել մի բան, հանուն որի արժե պայքարել, կարելի է պայքարել նաև ընդդեմ ինչ-որ բանի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել