Bravo.am-ը գրում է.

Գարնանը լույս աշխարհ կգա դերասան, ռեժիսոր Արման Նշանյանի առաջնեկը։ Արմանը եւ նրա կինը` Վիկտորյան, հստակ որոշում են կայացրել՝ երեխան պետք է ծնվի Երեւանում, հենց այդ պատճառով էլ զույգը տեւական ժամանակ է՝ բնակվում է Հայաստանում։ BRAVO-am-ը զրուցել է նրանց հետ՝ պարզելով՝ որն էր եթերից այսքան բացակայելու պատճառը, ինչպես նաեւ խոսել ենք ապագա պլաններից։

-Արմա՛ն, Վիկտորյա՛, սկսենք ուրախ մի հատվածից. շուտով ծնողներ եք դառնալու, պատրա՞ստ եք։

Արման. Իհարկե, պատասխանատվությունը մեծ է, բայց այս հարցում ինձ օգնում է այն հանգամանքը, որ Վիկայի հետ ամուսնացել եմ այն ժամանակ, երբ 38 տարեկան էի: Մեծ տարիքում ամուսնանալն իր առավելություններն ունի, օրինակ՝ պատրաստ ես լինում էժան բաներից հրաժարվել։ Ամուսնանալիս հստակ գիտակել եմ իմ դերն ու պատասխանատվությունը։ Այսօր եւս հստակ գիտեմ, թե ինչ եմ ցանկանում, որ երեխաս վերցնի այս կյանքից։ Ես շատ շնորհակալ եմ իմ ծնողներին, քանի որ իրենց իմաստնությունը մեծ դեր ունի այս հարցում, եւ երեխայիս նաեւ ծնողներիս փորձառությունը պետք է փոխանցեմ: Վստահ կրող եմ ասել՝ կարող եմ հանգիստ ստանձնել ծնողի պաշտոնը։

Վիկտորյա. Վախ, իհարկե, կա, բայց դրա հետ մեկտեղ ավելի մեծ է հույսը։ Վստահ եմ, որ Արմանի հասունությունը կօգնի մեզ հաղթահարել երեխայի հետ կապված որոշ դժվարություններ։

-Ինչպե՞ս հայտնեցիք լուրն Արմանին։

Վիկտորյա. Դեռ վաղուց մի շապիկ էի գնել, որի վրա եղած պատկերները հուշում են՝ այն կրում է հղի կինը, կամ պարզապես հուշում է լավ առիթի մասին (ժպտում է,-հեղ.)։ Որոշել էի, որ հղիության դեպքում հենց այդպես կհայտնեմ լուրը։ Հիշում եմ՝ Արմանը քնած էր, արթնացրի, տեսնելով շապիկս՝ հասկացավ ամենը, շատ հուզվեց, անգամ ոչինչ ասելու կարիք չեղավ։

Արման. Իրականում ամուսնական կյանքի առաջին տարիներին ծնողներ դառնալ չէինք պլանավորել, բայց ահա երրորդ տարին լրանալուն պես հասկացանք, որ արդեն ժամանակն է տունը նոր անդամով համալրելու։ Երեխաս շատ սպասված է, իսկ ծնող դառնալու մասին լուրն իմանալն ուղղակի աննկարագրելի հեքիաթ էր, խոսքերով պարզապես չեմ կարող բացատրել:

-Ինչո՞ւ որոշեցիք, որ այստեղ ծնվի երեխան: Շատերն այսօր հակառակն են փորձում անել։

Արման. Պատճառները մի քանիսն են. այստեղ ենք ծանոթացել, սիրահարվել, համատեղ կյանքի առաջին տարիներն այստեղ ենք անցկացրել։ Հասկացանք, որ ԱՄՆ-ում ծնվելն ուղղակի սխալ կլինի, եւ վերջ: Երեխայի՝ Երեւանում ծնվելը որեւէ կոչ չէ, այլ մեր՝ արդեն որպես ծնողի պարզ ցանկություն. ուզում ենք՝ մեր երեխան լինի երեւանցի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել