ԽՍՀՄ առաջնորդի սերը բիլիարդի հանդեպ չէր զիջում գրքերի ու ֆիլմերի հանդեպ սիրուն, սակայն ամեն բան միայն սիրով չէր սահմանափակվում։ Ստացվեց այնպես, որ մի օր էլ Իոսիֆ Ստալինը ստիպեց Խրուշչովին մտնել բիլիարդի սեղանի տակ։ Ինչո՞ւ։
Ամեն բան սկսվեց նրանից, որ Ստալինին բժիշկը նշանակեց, որ նա սկսի բիլիարդ խաղալ։ Ստալինն ուներ Պարկինսոնյան հիվանդություն, և բժիշկը նրան ֆիզիկական ակտիվություն որոշեց նշանակել։ Նա խորհուրդ տվեց Ստալինին հաճախ բիլիարդ խաղալ՝ նշելով, որ սա կարող է օգնել հիվանդության դանդաղ զարգացում ապահովել։ Ստալինին էլ հենց դա էր պետք։
Նա սկսեց ակտիվորեն զբաղվել բիլիարդով և պարզապես սիրահարվեց այս խաղին։ Շուտով Ստալինը որոշեց, որ պետք է իր կարողությունները փորձի իր բոլոր ենթակաների հետ։ Նա չէր սիրում պարտվել, բայց նաև չէր սիրում, որ իրեն դիտավորյալ են պարտվում։ Ստալինը յուրաքանչյուր պարտվողի համար մի պատիժ սահմանում էր, բայց եղել են նաև մարդիկ, ովքեր կարողացել են խուսափել պատժից։
Նրանցից մեկը Նեստոր Լակոբան էր՝ Սովետական Աբխազիայի ղեկավարը։ Մի օր Ստալինը Լակոբայի հետ բիլիարդ էր խաղում, երբ հանկարծ հասկացավ, որ ոչ մի խաղ չի հաղթում։ Ստալինը թեքվեց դեպի Լակոբան և ասաց. «Այսօր մի տեսակ խաղալն ինձ մոտ չի ստացվում, երևի ինձ լավ չեմ զգում, դրանից է»։ Նեստորը լսեց Ստալինին ու պատասխանեց. «Ոչ թե ասօր չի ստացվում խաղալ, այլ առհասարակ դու խաղալ չգիտես»։ Զարմանալի էր, բայց Ստալինը ներեց նրա համարձակությունը։
Նույն բախտին չարժանացավ Խրուշչովը։ Երբ վերջինս բիլիարդ էր խաղում Ստալինի հետ, մի օր խայտառակ ձևով պարտվեց։ Ստալինը նրան ասաց, որ պարտության համար նա պետք է մտնի սեղանի տակ և այլևս դուրս չգա մի քանի ժամ։ Սա կլինի նրա պատիժը, որպեսզի մյուս խաղերի ընթացքում վերջինս ավելի ուշադիր լինի։
Խրուշչովը սկզբում անակնկալի եկավ, բայց հետո ստիպված էր անել Ստալինի հրամանը, քանի որ պարտվել էր։ Այս միջադեպից հետո նա խուսափում էր Իոսիֆի հետ խաղալուց՝ խնայելով ինքն իրեն։
Չնայած որ բիլիարդը համարվում էր Ստալինի ամենասիրելի խաղը, ու նա վստահ էր, որ դրանով անգամ մարզում է իր մտածողությունը, Ստալինի մահից հետո խաղը հազվադեպ սկսեցին խաղալ։ Ասում են՝ Ստալինի հետ խաղից տուժողներն այլևս չէին ուզում անգամ լսել այս խաղի մասին։