Չգիտեմ՝ ճի՞շտ է արդյոք 7 մլն դոլար հանրաքվեի վրա ծախսելու տեղեկությունը, բայց որ միլիոնավոր դոլարներ են գնալու այդ նպատակով, դա հաստատ է: Որպեսզի պատկերացնենք, թե ինչ գումար է դա, ասել, որ հանրապետության երկրորդ քաղաք Գյումրիի տարեկան բյուջեն դրանից կրկնակի քիչ է, դա մոտավորապես այնքան է, որքան Հայաստանի փոքր քաղաքների բյուջեները միասին վերցրած, եթե ոչ ավել: Հիմա ինչ-որ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե այս նեղ ֆինանսական վիճակին, երբ մենք հաշվում ենք ամեն ՀԴՄ-ն, որքանո՞վ են նպատակահարմար այսպիսի ծախսերը: Այս փողը միանգամից դրվի Ադրբեջանի հետ սահմանակից Նոյեմբերյան, Բերդ, Ճամբարակ համայնքների վրա, դրանք մեկ տարի անց կդառնան տուրիստական կենտրոններ, ու ինքն իրեն կպահի ամբողջ երկու մարզի բնակչություն: Անկախ նրանից, թե ինչպիսի ելք կունենա ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը, միևնույնն է, իրավական այդ թնջուկից գլուխ չի հանելու հանրաքվեի գնացողների մեծագույն մասը, դա նեղ մասնագիտական հարց է: Այստեղ հարցը ոչ «Այո»-ն է, ոչ էլ «ՈՉ»-ը, մեր երկրում դեռևս չի եղել ընտրություն կամ հանրաքվե, որտեղ իշխանության ուզած պատկերը եղած չլինի:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: