Խրթխրթան և համեղ եղջյուրիկները բոլորիս մոտ մանկության հուշեր են արթնացնում։
Այսօր եղջյուրիկների մի շատ համեղ ստացվող բաղադրատոմս ենք առաջարկում, որտեղ, բացի մեզ համար սովորական բաղադրիչներից, նաև խոզաճարպ կա, ինչը էլ ավելի փափուկ է դարձնում խմորը, բացի այդ՝ այն չի վախենում բարձր ջերմաստիճաններից և քաղցկեղածին նյութեր չի արտադրում։
Անհրաժեշտ բաղադրիչներ
- 140 գրամ կարագ
- 60 գրամ խոզաճարպ
- 400 գրամ ալյուր
- 100 գրամ թթվասեր
- 100 մլ կաթ
- 2 ձվի դեղնուց
- 1 ճ/գ լիմոնի հյութ
Պատրաստման եղանակը
1. Խոզաճարպն ու կարագը 1,5 ժամով դրեք սառցախցիկը։
2. Սառելուց հետո խորանարդիկներով կտրատեք և խառնեք ալյուրի հետ, այնպես, որ փշուրի վերածվեն։
3. Առանձին ամանի մեջ խառնեք թթվասերը, կաթը, դեղնուցները և լիմոնի հյութը, ավելացրեք ալյուրին և խմոր հունցեք։
4. Խմորը մեկ ժամով դրեք սառնարանը։ Ջեռոցը տաքացրեք 180 աստիճան։
5. Խմորը 6 մասի բաժանեք։ Յուրաքանչյուրը շրջանաձև բացեք և սեկտորների բաժանեք, ինչպես պատկերված է նկարում։
6. Դանակով ամեն մի կտորի վրա դրեք միջուկը, հարմար է, օրինակ, ջեմը, և փաթաթեք, ինչպես ցույց է տրված նկարում։
7. Բոլոր եղջյուրիկները պոչի հատվածը դեպի ներքև շարեք յուղաթուղթ փռած տապակի մեջ։
8. Թխեք 180 աստիճանի տակ 18 րոպե։
9. Պատրաստի եղջյուրիկների վրա շաքարի փոշի ցանեք։