Օրը սկսենք այն լուրով, որը քաղաքակիրթ երկրում կարող էր պաշտոնանկության պատճառ դառնալ, բայց մեզ մոտ չի դառնա վարչապետի թուլակամության և սորոսական էլիտայի ճնշումների պատճառով:
2018թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 8 դեպք: Մայրական մահացության գործակիցը 2018թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 21.9 միավոր՝ 100 000 կենդանի ծնվածի հաշվով:
2019թ. հունվար-դեկտեմբերին հղիության հետ կապված բարդություններից, ծննդյան և հետծննդյան ժամանակահատվածում գրանցվել է մայրական մահացության 12 դեպք: Մայրական մահացության գործակիցը 2019թ. հունվար-դեկտեմբերին կազմել է 33.2 միավոր՝ 100 000 կենդանի ծնվածի հաշվով:
Մայրական մահացության գործակիցը հանդիսանում է առողջապահական համակարգի զարգացվածության ամենալուրջ ցուցանիշներից մեկը, և այդ գործակիցը աճել է 11.3 միավորով, կամ 4 դեպք ավելի է եղել: Սրանով ևս մեկ անգամ փաստում եմ, որ մենք ունենք տապալված առողջապահություն:
Հ.Գ. Այսօր լռող և դիվիդենտներ հավաքող առողջապահության «մասնագետներին» կարող եմ մաղթել միայն տղամարդկություն: