Այս բանաստեղծությունը նվիրում եմ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացու՝ ապրիլի 5-ի հաղթանակին:

Հանրաքվե

Հեղափոխությանը ասում եմ «Այո»,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ
Իր վաղվա օրվան ժպիտով նայող,
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Արդարությանը ասում եմ Այո,
Ոչ մի հրոսակ որ չխուսափի,
Հանցանքին արժան պատասխան տալու
Եւ հատուցելու ահեղ սարսափից:

Ազատությանը «Այո» եմ ասում,
Իմ ձեռքերով եմ նվաճել քանզի,
Երկար տարիներ դավերով բազում,
Ինձանից խլված արժեքն այդ հազիվ:

«Այո» եմ ասում Նոր Հայաստանին՝
Երջանիկ, հզոր, ինքնիշխան, ազատ:
Եւ ժողովրդիս ասում ընտանիք,
Եւ հայրենիքիս՝ օջախ հարազատ:

Հեղափոխությանը ասում եմ «Այո»,
Ետ ճամփա չունի դեպի գաղջ անցյալ
Իր ապագային ժպիտով նայող
Ժողովուրդը բորբ, հպարտ, միացյալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել