Տուլայի բնակչուհի Ելենա Բրուսենցեւան պատմել է, որ «պայթել է» խանութից գնված երշիկը: Այս մասին նա կիսվել է ՎԿոնտակտե սոցցանցի «Սեւ ցուցակ. Տուլա» խմբում:
«Գնել եմ եփած երշիկ: Հաջորդ օրը՝ առավոտյան, աղջկաս եւ փեսայիս հետ որոշեցինք այդ երշիկով բուտերբրոդներ պատրաստել: Դրեցի այն սեղանին եւ գնացի թեյ պատրաստելու:
Եվ հանկարծ պայթյուն: Ես քիչ էր մնում ձեռքիցս թեյնիկը գցեի գետնին: Երշիկը պայթեց: Այսպիսի բան ես երբեք չեմ տեսել»,- գրել է բնակչուհին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել