Ամեն մեկն էլ ունի իր թուլությունները, որոնց միջոցով փորձում է իր ազատ ժամանակը կազմակերպել, և դրանցից զերծ չեն մնացել նաև աշխարհի ամենահայտնի քաղաքական գործիչները։ Առաջարկում ենք ծանոթանալ ԽՍՀՄ առաջնորդ Ստալինի նախասիրություններին, որոնց մասին նա պատմում էր միայն իր ամենամոտ մարդկանց, որպեսզի իր թուլությունները վեր չհանի։
1. Ընթերցանություն
Սա Ստալինի այն ամենաքիչ նախասիրություններից էր, որով ԽՍՀՄ առաջնորդը հպարտանում էր։ Ստալինը ուներ շուրջ 40.000 գիրք, որոնցից 10.000-ը գտնվում էր հենց իր անմիջական վերահսկողության տակ։ Գրքերի հանդեպ սերը նա ժառանգել էր իր ծնողներից, ովքեր ամեն բան անում էին, որ իրենց որդին դեռ փոքր տարիքից կենտրոնանա գիրք կարդալու վրա։ Սա իր արդյունքը պահպանեց ամբողջ կյանքում։
2. Անհասկանալի կատակներ
ԽՍՀՄ առաջնորդը ուներ հումորի տարօրինակ զգացողություն։ Երբեմն նրա հումորն անցնում էին բոլոր սահմաններն ու վիրավորում դիմացինին, սակայն սա չէր խանգարում, որ Ստալինը շարունակեր «կատակել» իր շրջապատի մարդկանց հետ։ Երբեմն նրա կատակները հասնում էին աբսուրդիզմի ու տանջանքների։ Ստալինը, օրինակ, կարող էր իր ենթականերին ասել, որ ուժեղ հիվանդ է ու ստիպեր, որ նրա ջերմությունը մի քանի անգամ չափեն, չնայած որ նա անգամ թեթևակի մրսածություն չուներ, ուղղակի այս մեթոդով սիրում էր տանջել ենթականերին ու նրանց միշտ լարվածության մեջ պահել։
3. Խմել
Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ առաջնորդը հատուկ սեր ուներ խմիչքի նկատմամբ։ Շատերը նշում էին, որ նա հանդիպումներին խմած էր ներկայանում, որի հետևանքով երբեմն կորցնում էր նաև առողջ դատելու կարողությունը։ Շատ է պատահել, որ մարդկանց կյանքերը վտանգվել են միայն նրա համար, որ Ստալինը խմած ժամանակ որոշել էր հերթական պետության «դավաճանին» գնդակահարել։
4. Բիլիարդ
Ստալինի գաղտնի ամենամեծ սերերից էր բիլիարդը։ Հայտնի քաղաքական առաջնորդը սիրում էր բիլիարդ խաղալ իր մտերիմների կամ հյուրերի հետ, ու դա երբեմն հասնում էր ազարտի աստիճանի։ Նա չէր սիրում, երբ իրեն դիտավորյալ պարտվում էին, ու ստիպում էր պարտվողներին մտնել բիլիարդի սեղանի տակ ու այնտեղ մնալ ընդհուպ մի քանի ժամ։ Սա ստիպում էր նրա խաղընկերներին ավելի շատ մտածել հաղթանակի մասին։