Փորկապությունը կարող է շատ պատճառներ ունենալ:
Փորկապության ամենատարածված պատճառը կարող են լինել ոչ ճիշտ սնվելը, վնասակար սովորությունները, ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը:
Այլ պատճառներից են՝
- Սթրես
- Քնի պակաս
- Տարիք
- Որոշ դեղամիջոցներ
- Որոշ վիտամիններ
- Բջջանյութով և ջրով ոչ հարուստ սննդակարգ
Փորկապությունը կարող է առաջանալ նաև որպես կողմնակի ազդեցություն կամ ավելի լուրջ հիվանդության ախտանիշ:
Եթե մշտապես փորկապություն և որովայնի հատվածում ցավ եք ունենում, շտապ բժշկի դիմեք:
Ներկայացնում ենք տնային բնական թուլացուցիչ միջոց, որը շատ արդյունավետ է և համարվում է փորկապության բուժման լավագույն միջոցը: Նույնիսկ բժիշկներն են նշանակում այս միջոցը:
Բաղադրիչները՝
- Մատնաձև արմավ՝ 1 բաժակ
- Սալորաչիր՝ 1 բաժակ
- Եռացած ջուր՝ 5 բաժակ
Պատրաստումը
Արմավը և սալորաչիրը մանր կտրտեք:
Դրանք լցրեք եռացած ջրի մեջ ու եփեք, մինչև խիտ խառնուրդ ստացվի:
Կստանաք մոտ 20 բաժին 1-ական ճ/գ չափաբաժնով:
Կարող եք այս խառնուրդը համադրել նախաճաշի հետ՝ այն ավելացնելով շիլային, կեֆիրին, յոգուրտին:
Խառնուրդն անվնաս է բոլոր տարիքի մարդկանց համար:
Ինչո՞ւ է այն լավ ազդում
Սալորաչիրը պարունակում է մեծ քանակությամբ բջջանյութ և սորբիտոլ, բնական շաքար, որոնք կարող են օգնել վերացնել փորկապությունը:
Դիտեք այս տեսանյութը:
Հոլովակը ցույց է տալիս՝ ինչ կարող է լինել ամեն օր աղիները չմաքրելու դեպքում: