Aysor.am-ը գրում է․

Աբսուրդ է։ Եթե իրենք պատասխանատվություն են կրում իրենց ընտրողների առջև, ուրեմն պետք է նրանց ուղղորդեն, լրագրողներին ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ հանրաքվեի քարոզարշավը բոյկոտելու հայտարարությանը։

«Եթե նրանք դեմ են «այո»-ին և ոչ մի գործողություն չեն անում, ստացվում է՝ չեն կողմնորոշվել և չգիտեն՝ ինչով են զբաղված։ Իրենք հասկանում են, որ ՀՀ ժողովուրդը գալու է և ամենայն հավանականությամբ «այո» է ասելու։ Սա ցայտնոտի մեջ գտնվող քաղաքական ուժի ղեկավարի խոսք է», - ասաց Սիմոնյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել