Ոտքով բացեցի խանութի դուռը և մի կերպ դուրս եկա։ Ոտքից գլուխ իմ վրա կախված էին ծանր տոպրակներ, իսկ ընդհանուր պատկերն էլ էլ ավելի էր գեղեցկանում զուգարանի թղթերի մեծ փաթեթով, որը հպարտ բռնել էի ձեռքերով։
Գլխումս երկու միտք կար․ ինչի՞ համար եմ հենց այս խանութից այսքան գնում կատարել, եթե տան կողքն էլ կա տնտեսական, և երկրորդը, հիմա ինչպե՞ս այս ամենը տուն հասցնեմ։
Նորից ու նորից զղջում էի, որ վաճառեցի մեքենաս․ այն ժամանակ ինձ թվում էր, որ բենզինն ինձ համար միայն ավելորդ ծախս է, բայց ամուսնալուծվելուց հետո սկսել եմ զգալ մեքենայի սուր պակաս։
Հանկարծ խանութի դիմաց կանգ առավ ծանոթ մեքենա․ նախկին ամուսինս էր, կողքին էլ նստած էր գերխնամված, գեղեցիկ և շատ շքեղ արտաքինով նրա ընկերուհին, ի դեպ, հենց նրա պատճառով ենք ամուսնալուծվել։ Դե պատկերացրեք իմ վիճակը․ աշխատանքից հետո, հոգնած, գզգզված մազերով, առանց շպարի, տասնյակ տոպրակներով և զուգարանի թղթի մեծ փաթեթ բռնած։ Ունեմ բնավորության մի գիծ․ երբեք ամոթով չեմ մնա և թույլ չեմ տա, որ ինձ խղճան կամ ծաղրեն։ Եվ այդ պահին պիտի արագ կողմնորոշվեի, թե ինչ անել․ նախկին ամուսնուս մեքենայի կողքին թանկարժեք սև մեքենա տեսա, մեջն էլ միջին տարիքի մի տղամարդ էր նստած։ Առանց մտածելու գնացի այդ կողմ, բացեցի դուռը, գնումներս դրեցի մեջը, ինքս էլ նստեցի դիմացի նստարանին և համբուրեցի վարորդին։ Աննկատ նայեցի նախկին ամուսնուս․ նա և իր ընկերուհին զարմացած ինձ էին նայում։
Անծանոթ տղամարդուն խնդրեցի, որ այստեղից տանի ինձ՝ թեկուզ կողքի փողոց։ Ամոթից կարմրել էի․․․
Տղամարդը հարցրեց իմ հասցեն և տարավ տուն։ Չդիմացա և արտասվելով պատմեցի, թե ինչու այդպես վարվեցի։ Ներողություն խնդրեցի։
Այդ օրվանից անցել է 2 տարի, մեքենա այդպես էլ չգնեցի, քանի որ․․․ մեր ընտանիքում շուտով համալրում է սպասվում։ Ահա այդպես պատահական հանդիպումը դարձավ ճակատագրական։