Որքանո՞վ է ձեզ համար ճիշտ համարվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչը սփյուռքահայերին` գալ Հայաստան և մասնակցել հանրաքվեին, երբ կոչի մեջ չի հիշատակվում գալ և մշտական բնակություն հաստատել, այլ ուղղակի աջակցել անցկացնել ՍԴ փոփոխությունները։ Բարոյակա՞ն է ձեզ համար վարչապետի կոչը, երբ սփյուռքահայ, գուցե նաև որոշ անգրագետ Պողոսների հրավիրում է Հայաստան` մեր, պետության, հայրենիքի ճակատագիրը որոշելու այն դեպքում, երբ չեն պատրաստվելու մնալ և ապրել մեր կողքին։
Չե՞ք կարծում, որ այդ Պողոսները մի գեղեցիկ օր ձեզ հարցեր կունենան ուղղելու, օրինակ, թե այդ ի՞նչ արժանիքների համար էիք ձեզ իրենցից վեր դասում, երբ նման ձևակերպումով ելույթ էիք ունենում...
Հ.Գ. Վերջին շրջանում, առհասարակ, շատերդ մոռացել էիք ձեր էլեկտորատի, նրա կարիքների մասին, բայց երբ նեղն ընկաք, նորից սկսեցիք հիշել ձեր հիշատակած «անգրագետ Պողոսին», որ աջակցի ձեզ երկարացնել իշխանավարման ժամկետները...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1584105781738832&set=a.556554267827327&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել