Փետրվարի 10-ին, ժամը 13:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի 4-րդ թաղամասի Թումանյան փողոցի տներից մեկի փայտե կաթսան պայթել է, ինչի հետևանքով տան պատերը վնասվել են. տուժածներ չկան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ պայթել է երկհարկանի տան (1-ին հարկը նկուղային է, 170 քմ) ինքնաշեն փայտե կաթսան, ինչի հետևանքով խոհանոցի արտաքին պատից մոտ 10 մ փլուզվել է, վնասվել են տան 2 միջնապատ, հյուրասենյակի առաստաղից՝ մոտ 6 քմ հատված և պատշգամբի վանդակապատի երկաթյա կառուցատարրերը (մոտ 3 մ)։
Նյութի աղբյուր՝ http://mes.am/hy/accidents/item/2020/02/10/1623/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել