1in.am-ը գրում է.

ԱՄՆ-ում շարունակվում է դատական գործընթացը, որն ընդդեմ AEG Live ընկերության նախաձեռնել է Մայքլ Ջեքսոնի մայրը՝ Քեթրինը։ AEG Live-ը կազմակերպել էր երգչի վերջին համերգային շրջագայությունը 2009թ.: Հանգուցյալ Ջեքսոնի հարազատները կարծում են, որ մենեջերները միտումնավոր անտեսել են բժիշկ Կոնրադ Մյուրեյի նախազգուշացումները, որը Ջեքսոնին փորձել է համոզել հրաժարվել ելույթներից: Քեթրին Ջեքսոնը ցանկանում է ստանալ 40 միլիարդ դոլար՝ որպես փոխհատուցում:

«Մայքլը խիստ վախեցրեց ինձ, նա սարսափելի տեսք ուներ»,- դատարանում հայտարարել է ռեժիսոր Քենրի Օրտեգան, ում հետ փոփ-երաժշտության արքան աշխատել է իր կյանքի վերջին օրերին: 

Օրտեգան չի կարողացել զսպել արցունքները և ասել է, որ 2009 թ. միշտ կմնա «սև կետ» իր կյանքում, հաղորդում է BBC-ն:

Երգչի հետ աշխատած պարուսույցի խոսքերով՝ Ջեքսոնի վիճակն ակնհայտ էր նույնիսկ նրանց համար, ովքեր ոչինչ չեն հասկանում բժշկությունից: «Նա աներևակայելի գունատ էր և անընդհատ դողում էր»,- ասել է նա:

Հասկանալով թե ինչ վիճակի մեջ է գտնվում դերասանը՝ ռեժիսորը շտապել է այդ մասին հաղորդել սկզբում բժշկին, այուհետև AEG Live-ի ղեկավարությանը: Մյուրեյը հավաստիացրել է, որ Ջեքսոնը կարող է ելույթ ունենալ:

AEG Live-ի ներկայացուցիչները նշում են, որ գաղափար չեն ունեցել այն մասին, որ բժիշկը դերասանին նշանակել է պրոպոֆոլ՝ որպես քնաբեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել