Shamshyan.com-ը գրում է․

Երեկ՝ փետրվարի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։40-ի սահմաններում Հոռոմ գյուղի բնակիչ՝ 31-ամյա Սամվել Կ-ն իր վարած Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ Աղին գյուղի վարչական տարածքում, իր վարած ՎԱԶ 21124 մակնիշի 35 ZP 657 համարանիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել գազատար խողովակին։

Վթարի հետևանքով վարորդ Սամվել Կ-ն և նրա ուղևոր՝ նույն գյուղի բնակիչ, 3 ամսական Մերի Կ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մերի Կ-ն վարորդի աղջիկն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել