ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի մասին երեկվա հաղորդման հետքերով շատ եք կատակում: Իսկ ես շատ լուրջ ուզում եմ շնորհակալություն հայտնել իրեն մի քանի պատճառով:

1. Որ խիզախություն ունեցավ բանավեճի մասնակցելու: Գաղտնիք չէ, որ իշխանույթունները խորհրդարանական ընտրությունների ընթացքում բանավեճերին կրած ծանր ու դրոշմ դարձած պարտություններից հետո խուսափում են բովանդակային քննարկումներից ընդդիմախոսների հետ:

2. Որ օգնեց Արսեն Բաբայանին ապացուցել, որ այս ամբողջ գործընթացը ծայրից ծայր հակասահմանադրական է:

3. Որ ապահովեց հաճելի ուրբաթ երեկո տասնյակհազարավոր հեռուստադիտողների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել