regionmonitor.com-ը գրում է.

Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է դատի տալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ մեղադրելով նրան տնտեսական, ռազմական և մշակութային ահաբեկչության մեջ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը՝ լիբանանյան «Al Mayadeen» հեռուստաընկերության հետ հարցազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ հունվարի 3-ին իրանցի հայտնի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը՝ Թրամփի անմիջական հրահանգով, պետական ահաբեկչական գործողություն էր։

«Պարոն Թրամփն այս պահին մեղադրվում է իրանցի ժողովրդի դեմ տնտեսական և մշակութային ահաբեկչության հովանավորչության մեջ։ Նա սպառնացել է հարված հասցնել մեր մշակութային արժեքներին, նաև մեղադրվում է պետական ահաբեկչության մեջ։ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս երեք մեղադրանքներով դատավարություն կսկսի Թրամփի դեմ», — նշել է Զարիֆը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել