Բոլորն էլ գիտեն, որ իրական թղթադրամներն ունեն սերիական համար, նրանք միշտ տարբերվում են իրենց հատուկ դիզայնով և ունեն ջրային նշաններ (ֆիլիգրաններ)։ Սակայն ամեն ինչ այսքանով չի ավարտվում․ տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց ի հայտ են գալիս կեղծիքներից պաշտպանության ավելի հզոր միջոցներ։

Եվրոինի համաստեղություն կամ Օմրոնի օղակ


Եվրոինի համաստեղությունը, որը հայտնի է նաև Օմրոնի օղակ անվանումով, 5 օղակներից բաղկացած կրկնվող շաբլոն է, որը կրկնօրինակող սարքերին թույլ է տալիս ճանաչել թղթադրամները։ Որոշ թվային պրինտերներ հրաժարվում են տպագրել այս օղակով թղթադրամները․ նրանք ամբողջ թուղթը ներկում են սև գույնով կամ էլ ամբողջովին դատարկ են թողնում։ Այս օղակը կարող եք տեսնել ամերիկյան և կանադական դոլարների, եվրոյի, բրիտանական ֆունտի, իենի և այլ թղթադրամների վրա։

Մանրատպագրություն


Մանրատպագրությունը թույլ է տալիս թղթադրամների վրա մանր տեքստեր գրել, որոնք շատ բարդ է կեղծելը, քանի որ կեղծելու համար հատուկ սարքավորումներ են հարկավոր։ Իսկ եթե այսպիսի տեքստով թղթադրամները փորձեք պատճենել, ապա տեքստն այլևս հնարավոր չի լինի կարդալ։ Այս տեխնոլոգիան կիրառում են դոլարի, ֆունտի, ռուսական ռուբլու և շատ այլ թղթադրամների համար։

Դրոշմ և ռելիեֆ

Թղթադրամները պաշտպանելու ևս մեկ տարածված միջոց է ռելիեֆը։ Այն հիմնականում կիրառվում է բարձր արժեք ունեցող թղթադրամների, անձնագրերի և այլ փաստաթղթերի տպագրության ժամանակ։ Այս մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ նրանից կարող են օգտվել թույլ տեսողություն ունեցող մարդիկ։ Որպես կանոն, դրոշմվում են թղթադրամի առանձին հատվածներ, օրինակ՝ թվերը կամ ինչ-որ պատկերներ։

Հատուկ թուղթ

Թղթադրամի տպագրության համար օգտագործվող թուղթը նման չէ կենցաղում օգտագործվող թղթին։ Իրականում նրա բաղադրությունն էլ է տարբերվում։ Օրինակ՝ ամերիկյան դոլարի ¾-ը բաղկացած է բամբակից, իսկ ¼-ը՝ այլ նյութերից։ Վերջին մի քանի տարիներին ստեղծվել են նաև պոլիմերային թղթեր, որոնց չեն վնասվում խոնավությունից և կեղտից և որը շատ քիչ է մաշվում։

Պաշտպանիչ թելեր

Թղթադրամների վրա բազում պաշտպանիչ գունավոր թելեր կան, նրանք նման են տարբեր գույների բարակ և կարճ թելիկների, որոնք ասես պատահաբար են հայտնվել թղթի վրա։ Փորձառու մարդիկ կարողանում են հեշտորեն նկատել այդ թելերը և անգամ հասկանալ՝ կեղծ են դրանք, թե ոչ։ Ինչպես նաև, որպես կանոն, այդ թելերը ուլտրամանուշակագույն լամպի լույսից սկսում են փայլել։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել