Tert.am Life-ը գրում է.

Վաղը՝ փետրվարի 8-ին, Հայ առաքելանակ եկեղեցին տոնում է Սուրբ Սարգիսը։ Սիրո բարեխոսի տոնը նշում են ոչ միայն եկեղեցական ծեսերով, այլև ժողովրդի մեջ տարիների ընթացքում ձևավորված սովորույթներով։ Սովորույթները շատ են, նպատակը մեկը՝ սերը։ Ընդունված է, որ չամուսնացած աղջիկներն ու տղաները տոնին նախորդող գիշերն աղի բլիթ են ուտում: Համաձայն ավանդույթի՝ ապագա հարսնացուն կամ փեսացուն երազում ջուր պետք է բերի:

Թե ով պետք է պատրաստի աղաբլիթը, կարծիքներն ու տարբերակները շատ են։ Ընդունված ու տարածված տեսակետն այն է, որ պատրաստողը պետք է լինի ամուսնացած ու երջանիկ կին։ Tert.am Life-ը հյուրընկալվել է հայկական շոու բիզնեսի ամենահայտի զույգերից մեկը՝ երգիչ Արամեի ու Աննա Թովմասյանի տանը։

Խոհանոցի սիրահար Աննան սիրով համաձայնեց այս տարի մեզ համար աղաբլիթ պատրաստել։ Պատրաստման ընթացքում Աննան վերհիշեց Արամեի հետ անցկացրած առաջին սիրո տոնն ու խոսեց իրենց հարաբերությունների մասին։ 

Աղաբլիթ պատրաստելու համար Աննան առաջարկեց հայտնի բաղադրիչներին՝  2 բաժակ ալյուրին, 1 ճաշի գդալ աղին ու ջրին ավելացնել սեր՝ ըստ ճաշակի։

Մինչև Արամեին հանդիպելն Աննան փորձել է բլիթի միջոցով գուշակել՝ ո՞վ է լինելու ապագա ամուսինը․ «Կարծում եմ, հետաքրքրությունից ելնելով, շատերն են կերել աղաբլիթ։ Տարիներ առաջ քույրիկներիս հետ շատ դժվարությամբ, մեզ տանջելով պատրաստեցինք այն ու մինչև վերջ կերանք։ Ավելի շատ մեզ գրավում էր բոլորով թխելու միտքը, պատրաստման ընթացքը, արարողությունը, սպասման հետաքրքրությունը։ Մեզ ոգևորելու համար շատերն ասում էին, որ երազին իրենց սիրելիին են տեսել, պատմություններ կային, որ անծանոթ մարդու են տեսել, որի հետ ապագայում ծանոթացել են։ Բայց ես երազ չտեսա։  Կարծում եմ՝ Սուրբ Սարգսի տոնը շատ գեղեցիկ է և հետաքրքիր ավանդույթներ ունի, որոնց կարելի է հետևել ու հավատալ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել