Խուլիո Կորտասար. Խաղ դասականով
( հատված)
Ռոնալդը հին սկավառակների մեջից գտավ ձայներիզը: Գրամոֆոի ասեղը սարսափելի շվաց, հետո խորքում ինչ-որ բան լսվեց` կարծես ականջի ու ձայնի միջև մի քանի շերտ բամբակ կար, կարծես Բեսսին երգում էր ինչ-որ կեղտոտ ներքնաշորերի կողովից վերցրած լաթով փաթաթված դեմքով, և ձայնը դուրս էր գալիս ավելի ու ավելի խեղդված, կառչելով կտորից, ձայնը երգում էր առանց կատաղության և առանց խղճահարության. «I wanna be somebody’s baby doll»… Երգում էր, ու համբերության դրդում ձայնը` փողոցի անկյունում հնչող, տան դիմաց` ծեր կանանցով լի. «to be somebody’s baby doll»… ահա` նրանում լսվեց կրակ ու կիրք, ու նա արդեն շնչակտուր է լինում` «I wanna be somebody’s baby doll»… Օլիվերը դժվարությամբ էր հավատում, որ այդ ամենը իրականում է կատարվում: Ինչո՞ւ այդ ժամանակ, ինչո՞ւ հիմա` Ակումբում` այդ հիմար հավաքույթների ժամանակ, և ինչո՞ւ է այդպիսին այդ բլյուզը, երբ Բեսսին է կատարում: «Նրանք միջնորդներ են», _ նորից մտածեց նա` տակտի տակ թափահարվելով Բեպսի հետ, որը վերջնականպես հարբել էր, ու Բեսսին լսելով, լացում էր, լացում էր` ամբողջ մարմնով դողալով մեկ տակտի տակ, մեկ` կոնտրապունկտի, և արցունքները ներսում էր պահում, որ ոչ մի դեպքում չկտրվի այս բլյուզից` դատարկ անկողնու մասին, վաղվա օրվա մասին, տաշտում քայլքող կոշիկների մասին, սենյակի մասին, որի համար վճարելու գումար չկար, ծերության առաջ վախի մասին, մոխրագույն արևածագի մասին, որ բարձրանում է հայելու մեջ, որը կախված է անկողնու դիմաց,_ օ, այդ բլյուզը` կյանքի անվերջ կարոտ:
«Նրանք միջնորդ են, այլ իրականություն, որ մեզ մեկ այլ անիրականություն է ցույց տալիս, նման նրան, երբ նկարված սրբերը մատով երկինքն են ցույց տալիս: Չի կարող պատահել, որ այս ամենը գոյություն ունենա, և որ մենք իրոք այստեղ ենք, և որ ես Օրասիո անունով ինչ որ մեկն եմ: Այդ ուրվականը, նեգրուհու այդ ձայնը, որ քսան տարի առաջ է մահացել ավտովթարից,_ գոյություն չունեցող շղթայի սկիզբ է, որտե՞ղից ենք մենք այստեղ ու ինչպե՞ս ենք այս գիշեր հավաքվել այստեղ, եթե ոչ կամոք պատրանքի, եթե ոչ հնազանդվելով որոշակի ու խիստ կանոններին ինչ-որ խաղի և եթե մենք թղթախաղերի տրցակ չենք անհասանելի ինչ-որ բանկոմատի ձեռքին…>> Մի՞թե այս ամենը պատրանք չէ: Բեսսի երգը, Հոուկինս Քոլումենի բումը` մի՞թե պատրանք չեն, և դեռ ավելի վատ` այլ պատրանքների պատրանք չե՞ն, գլխապտույտ շղթա, որ անցյալ է հասնում` աշխարհի ստեղծման առաջին օրը իրենց ջրի մեջ նայող կապիկներին:
Ջազզիր ինձ համար բլյուզ:
Աշխարհի պես հին նվագ է: Նորից ու նորից հայտնվում ենք անելանելի իրավիճակում, ու հիմարի պես նորից սերտում ենք դասը, որ անգիր գիտենք: