Ցանկացած դատողություն սիրո մասին  կրկնությունն է հավերժ ու  կաղ դատողությունների:

Ի՞նչ իմաստ կա փնտրելու իմաստ մի բանում, որը ամենից շատ իռացիոնալն է, մի բանում, որ սիրտ ենք  անվանում:

Ինչպե՞ս կարող է ուղեղը  դատել սրտի ցանկությունը` տանել  արյուն-նավը ուղիղ դեպի ծանծաղուտ, որտեղ անկասկած խորտակվում է…

 

***

դու տեսե՞լ ես

դու  իսկապես տեսե՞լ ես

ձյունը, աստղը, կոպիտ ձեռքերը քամու:

Դու դիպչե՞լ ես

դու իրապես դիպչե՞լ ես

հացին, բաժակին, մազերին  կնոջ, ում սիրում էիր:

Դու զգացե՞լ ես կյանքը

որպես հարված դեմքիդ,

որպես ակնթարթ, անկում, փախուստ:

Դու գիտակցե՞լ ես,

մաշկի յուրաքանչյուր  բջիջով գիտակցե՞լ ես.

ահա աչքերը քո, ահա ձեռքերը քո,  սիրտը քո

անհրաժեշտ է հրաժարվել դրանցից

անհրաժեշտ է արտասվել դրանք

անհրաժեշտ է հորինել դրանք նորից…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել