Գործի բերումով «դիրքավորման» վերաբերյալ հոդված եմ մշակում: Ճիշտ է, հիմի տենց վատություն չեմ անի Ձեզ ու ամբողջ հոդվածը չեմ տարածի ստատուսով, բայց կցանկանամ կիսվել ամենահանրամատչելի, հետաքրքիր ու ոչ նեղ մասնագիտական հատվածներից մեկով:
Գիտակցությունը գրավելու ամենակարճ ճանապարհը
Ինչը հիմա կներկայացնենք բնականաբար դոգմա չէ: Թեմայի շուրջ տարբեր կարծիքներ ու վերլուծություններ կան: Հոդվածի այս մասում մենք կխոսենք Էլ. Ռայսի և Ջ. Տրաուտի մոտեցման մասին: Ըստ նրանց մարդու գիտակցությունը գրավելու ամենակարճ ճանապարհը առաջինը լինելն է: Նրանք վերոգրյալ միտքը հիմնավորում են այսպես.
Ի՞նչ է այն մարդու անունը, ով առաջին անգամ եղավ Լուսնի վրա: Հիմնականում բոլորը գիտեն` Նիլ Ամսթրոնգ, իսկ ի՞նչ է երկրորդ մարդու անունը:
Ո՞րն է աշխարհի ամենաբարձր լեռը: Շատերը գիտեն` Ջոմոլունգմա-Էվերեստ: Իսկ ո՞րն է երկրորդը:
Առաջին մարդը, առաջին սերը, առաջին կազմակերպությունը... նրանք երբ դիրքավորվում են մեր գիտակցության մեջ, հետո շատ դժվարությամբ են մոռացվում:
Kodak-ը լուսանկարչության բնագավառում, Xerox-ը պատճենահաման, Coca-ն կոլաների մեջ մեր համար եղել են առաջինը:
Իմ կողմից կցանկանամ այս շարքին ավելացնել նաև Botas-ը: Յուրաքանչյուր հայ կվկայի, որ բավական դժվար կլինի մեր բնակչության գիտակցության միջից սպորտային կոշիկի N 1 ասոցիացիայի տեղը խլել բոթասի ձեռքից: Մինչև հիմա մարդիկ տարբեր ապրանքանիշի սպորտային կոշիկներին անվանում են բոթաս: Ամեն ինչ շատ պարզ է. այն եղել է առաջինը և դիրքավորվել է մարդկանց գիտակցության մեջ որպես առաջինը:
Մեր ուսանողները գրեթե ամեն օր գնում են «Xerox» անելու, բայց իրականում շատ հաճախ օգտվում են այլ ապրանքանիշի պատճենահանման սարքերից: Ամեն դեպքում նրանք շարունակելու են ասել, որ գնում են «Xerox» անելու:
Ուզու՞մ եք դիրքավորվել որևէ լսարանում այպես, որ շատ դժվար լինի Ձեզ մոռանալը... պարզապես եղեք առաջինը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/taron.parsamyan/posts/545655212137171
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել