Մոլորակի վրա ավելի քան 200 պետություն կա, և մարդը պարտավոր չէ ապրել այնտեղ, որտեղ ծնվել է։ Այսպես, գոյություն ունեն վայրեր, որտեղ բնակություն հաստատելու համար կվճարվեք։

Աստուրիա գյուղն Իսպանիայում

Աստուրիա շրջանում կա մի քանի գյուղ, որոնց վարչական մարմիններն էմիգրանտներին մեծ սիրով են դիմավորում։ Սա աշխարհի հնագույն բնակավայրերից մեկն է։ Յուրաքանչյուր զույգ, որը կտեղափոխվի այս գյուղ, կստանա անձի համար 3000 եվրո, յուրաքանչյուր երեխայի համար՝ ևս 3000 եվրո։ Էկոլոգիական վիճակը դրականորեն տարբերվում է մյուս բնակավայրերի վիճակից։

Բորմիդա գյուղն Իտալիայում

Բորմիդայում բնակհրապարակների սեփականատերերը նոր տեղափոխվածներին առաջարկում են 2000 եվրոյի չափով պարգևավճար։ Բնակարանի համար վարձավճարն ամեն ամիս չի գերազանցում 120 եվրոն, ինչը թույլ է տալիս առաջին տարին անվճար բնակվել։ Բացասական կողմն այն է, որ աշխատավայրեր չկան, և բնակիչները ստիպված են միայն համացանցի միջոցով աշխատել։

Միսիմա գյուղը Ճապոնիայում

Ճապոնիայում մի փոքրիկ գյուղ կա, որտեղ ապրում է ոչ ավելի, քան 400 մարդ։ Նրանք, ովքեր ապրում են այսօր այնտեղ, տարեցներ են, հետևաբար, եթե տեղական ինանքակառավարման մարմինները չմիջամտեն, բնակչությունը շուտով կվերանա։ Այստեղ տեղափոխվողներին 840 դոլարին համապատասխան միանվագ վճար է բաժին հասնում։ Առաջին երեք տարվա ընթացքում բնակիչն ամեն ամիս գումար կստանա։ Միակ հնարավոր զբաղմունքը գյուղատնտեսությունն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել