Մի կուսակցություն կար, ընտրություններում 99,99 տոկոս քվե էր գրանցում, իր կուռքերն ուներ, սահմանադրություն էր գրում իր ճաշակով, ուսմունք էր հորինել, իր գաղափարների մասին գրքեր էր տպում միլիոններով ու այդպես իշխեց 70 տարի:
Հիմա հետք անգամ չկա այդ կուսակցությունից, նրա կուռքերը տապալված են, հետք չկա նրա սահմանադրությունից, ուսմունքից, գրքերից, նույնիսկ երկրից:
Ինչո՞ւ: Որովհետև արված քայլերը չէին բխում մարդկային հանրությունների իրական նպատակներից:
Ու միշտ այդպես է լինելու. ցանկացած իշխանություն, եթե չի առաջնորդվում տվյալ հանրության իրական նպատակներով, ապա որքան էլ այն իշխի, ժամանակի ընթացքում տապալվելու է, ու ոչ մի հետք չի մնալու նրանից...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=10221868567047274&set=a.10200092231292490&type=3&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել