Երբ ՀՅԴ ն պահանջում է վարչապետի հրաժարականը,հիմնավորելով այն տնտեսական քաղաքականության և բարեոփոխումների ձախողմամբ՝ լրիվ հասկանալի և ընկալելի է:Նույնիսկ ՀՀԿ ականները ուղղակի և անուղղակի ընդունում են այդ ձախողումը:
Սակայն եթե կա սկզբունք՝ ձախողածը պետք է հեռանա,ապա անհրաժեշտ է փաստել,որ ՀՅԴ ղեկավարությունը վերջին տարների գրեթե բոլոր ընտրությունները ձախողել է:Հետևաբար հետևելևով վարչապետի հրաժարականը պահանջելու սեփական քաղաքական սկզբունքին,ՀՅԴ ղեկավարությունը նույնպես պետք է հրաժարական տար,ճանապարհ բացելով թարմ ուժերի:
Բայց տպավորություն է,որ ՀՅԴ վերնախավը նույն համառությամբ է կպած իր ձախողած աթոռին ,ինչպես մեր վարչապետը սեփականին:Եվ հասարակության կարծիքի վրա էլ նրանք նույն բանն են անում:Չարժե ասել՝ ինչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել