Ժամանակակից հասարակությունում էթիկայի կանոններն աստիճանաբար գնում են երկրորդ պլան, այդ պատճառով բավականին բարդ է էթիկայի կանոնները պահպանող տղամարդու հանդիպելը։

Սակայն կանայք չեն դադարել ուշադրություն դարձնել տղամարդկանց էթիկային։ Եվ եթե նրանք պահպանում են այդ կանոնները, ապա միանգամից դրական կարծիք է ձևավորվում նրանց մասին, այդ պատճառով ցանկացած տղամարդ պետք է իմանա այս կանոնները, որոնք նրանց կօգնեն ցանկացած իրավիճակում դրական կերպար ստեղծել։

Հանդիպման ժամանակ շփում է անհրաժեշտ

Որևէ տեղ մուտք գործելուց առաջ շատ կարևոր է չշտապել որևէ գործողություն անելիս։ Առաջին հերթին անհրաժեշտ է ողջունել բոլորին։ Գլխավոր նպատակն այն է, որ շրջապատի բոլոր մարդիկ արձագանքեն ձեր հայտնվելուն։

Մթնոլորտ ստեղծեք

Շփում սկսելիս շատ կարևոր է, որ դրական մթնոլորտ ստեղծեք։ Դրա համար բավական է ասել մի քանի արտահայտություն.

  1. Այսօր հիանալի տեսք ունես։
  2. Ուրախ եմ քեզ տեսնել։
  3. Այս զգեստն ընդգծում է քո բոլոր առավելությունները։

Այս արտահայտությունների մեջ ոչ մի բարդ բան չկա։ Նրանք միանգամից ցուցադրում են ցանկացած տղամարդու լավ դաստիարակությունը։ Գլխավորը՝ այս արտահայտություններն ասել առանց ամաչելու և վստահ։

Չի կարելի հյուր գնալ դատարկ ձեռքերով

Ինչ-որ մեկին հյուր գնալիս միշտ որևէ բան վերցրեք ձեզ հետ։ Դա կարող է լինել.

  1. Ալկոհոլ,
  2. Քաղցրավենիք,
  3. Ծաղիկներ և այլն։

Այս քայլով ցույց եք տալիս ձեր հարգանքը։ Այս որակը ցույց է տալիս նաև ձեր հասունությունը։

Անհրաժեշտ է պահել դուռը

Հասարակ կանոն է, որը շատերը չեն պահում։ Դուռը պետք է պահել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար։

Աստիճաններով բարձրանալիս տղամարդը պետք է գնա կնոջ ետևից

Շատ տղամարդիկ միշտ մոռանում են այս կանոնի մասին։ Խնդիրն այն է, որ ցանկացած պահի կինը կարող է սայթաքել և ընկնել։

Տղամարդը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի կնոջն օգնելուն։ Այս սովորությունը դժվար թե նկատվի, սակայն այն միշտ պետք է պահպանել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել