Նորաձևությունը ցիկլիկ է, սակայն երբեմն նա վերադառնում է այն ամենին, ինչն ավելի լավ է մոռանալ։ Վերցնենք, օրինակ, վառ վարդագույն զգեստները կամ ցանց բլուզները։ 2000-ական թվականների պրովոկացիոն և համարձակ նորաձևության վերածնունդը վերջին տարիների դոմինանտ թրենդներից է։ Բոլորիս ծանոթ կերպարները կրկին վերադառնում են կարմիր գորգեր և փողոցներ։

«Ցանց» իրեր

Ձկնորսական ցանցի տեսք ունեցող հագուստը կրկին նորաձև է դառնում։ Այս հագուստն, անկասկած, ուշադրություն էր գրավում 21-րդ դարի սկզբին։ Իսկ ինչ է սա՝ համարձակ թրենդ կամ վուլգալ անճաշակություն՝ որոշեք ինքներդ։

Կարգո տաբատներ

Կար ժամանակ, երբ Լարա Քրոֆթի ոճը կրկնօրինակում էին բոլոր դեռահասները, իսկ ավելի ուշ այն իր տեղը զիջեց ավելի զգայուն կերպարներին։ Ընդհանրապես, ազատ տաբատները շատ հարմարավետ են, այնպես որ վերադարձը սպասելի էր։ Իսկ նրանք, ովքեր պրակտիկությունը գերադասում են քմահաճ նորաձևությանը, ընդհանրապես տեղյակ էլ չէին, որ այն դուրս է եկել նորաձևությունից։

Բաց որովայն

Ոչ պրակտիկ, սակայն շատ կանացի մոդելը սկսում է 2020 թվականի իր հաղթական ընթացքը։ Նորաձևության սիրահարները գիտեն, որ այն շատ լավ ընդգծում է կառուցվածքը և հիանալի համադրվում է բարձր իրան ունեցող տաբատների և կիսաշրջազգեստների հետ։

Կենդանական պրինտ

Կանայք չեն դադարում սիրել կենդանիներին և անընդհատ նմանակել նրանց։ 2000-ականների սկզբին մեծ տարածում ունեցող այս ձևը ժամանակի ընթացքում մոռացվեց, սակայն այսօր այն կրկին նորաձև է։

Վառ վարդագույն իրեր

Վարդագույնը ոչ միայն վերադարձել է, այլ նաև հանկարծակիորեն ներխուժել է նորաձություն։ Մեգավառ վարդագույնի թրենդն արդեն մեծ տարածում է գտել Ինստագրամում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել