Արտաքին թշնամու ռազմակարգին լծված հայերի մասին։
Ովքե՞ր են ուզում սպանել ազգայնականությունը ու մեզ հեռացնել մայր եկեղեցուց։
Այն օրից, երբ արուսյակը գցվեց երկրի վրա, մարդկության մեջ սկսվեց բանսարկությունների ու խառնակությունների մի փուլ , որ նոր թափ հավաքած շարունակվում է մինչ օրս։ "Արդ, ինչպե՞ս երկնքից ընկավ արուսյակը, որ ծագում էր առավոտյան, նա, որ ուղարկվում էր բոլոր ազգերին, ընկավ գետին ու խորտակվեց" Եսայի 14.2։
Նոր կարգավիճակով դարաշրջան "NOVUS ORDO SECCORUM" կառուցողները, կարծես թե ցանկանում են Աստծո կողմից ընտրյալ մեր սուրբ երկիրը իրենց նախնտրած ուղով տանել ու հային դարձնել նախ աշխարհի, հետո միայն Հայաստանի քաղաքացի։ Ամենևին պատահական չէ, որ 2015թ.-ին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հպարտությամբ արտաբերեց "Բաբելոնյան աշտարակի նոր շինարարները" միտքը։ Միամտություն կլինի կարծել, որ առաջին նախագահը չգիտի ին՞չ է նշանակում Բաբելոն։ Տեսնենք Աստվածաշունչն ինչ է ասում Բաբելոնի մասին. " Եվ մի երկրորդ հրեշտակ գալիս է նրա ետևից և ասում. -Ընկավ, ընկավ մեծն Բաբելոնը գինու հարբեցողությունից, ցասումից և իր պոռնկությունից, նա, որ հարբեցրեց բոլոր ազգերին" Հայտնություն 14.8։ Նույն Հայտնության 17-րդ գլխի 5-րդ կետում ասվում է. "Եվ նրա ճակատին կար գրված խորհրդավոր մի անուն՝ Մեծն Բաբելոն, մայր երկրի պոռնիկների և գարշելիների"։
Ինձ՝ հայիս ու քրիստոնյաիս համար ցավալի ու անպատվաբեր է, երբ առաջին նախագահս "աստվածաշնչյան պոռնիկի" նոր շինարարների մասին խոսում է հիացմունքով և նրան ծափահարում է մի մեծ բազմություն։ Հարց է առաջանում, այդ մարդկանցից քանի՞սն էին գիտակցաբար ծափահարում, և քանի՞սը՝ անգիտակցաբար։
Իսկ գուցե հենց մեր օրերում, մեր աչքի առաջ փորձ է արվում կառուցել նոր Բաբելոն։ Սուրբ գիրքն ասում է՝ կգա՛ն չար ժամանակներ։ "Այս բանն իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասեր, փողասեր, հպարտ, ամբարտավան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր, անհաշտ, անգութ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, անբարեսեր, մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի շատ հեշտասեր, քան աստվածասեր, մարդիկ, որ ունեն աստվածապաշտության կերպարանք, սակայն ուրացել են դրա զորությունը" Պողոս Առաքյալի երկրորդ թուղթը Տիմոթեոսին 3.1-5։
Այս օրերում արդեն շատերը <<Մեկ երկիր և մեկ ժողովուրդ>>, կամ <<Երկիր մոլորակն առանց սահմանների>> այլևս նորաձև դարձող կարգախոսներով, առերևույթ խաղաղություն քարոզելով , իսկ իրականում նպատակ ունենալով սպանել ազգայինը ծառայում են միջազգային ուժերի։
Հարց է առաջանում, ինչու՞ են Սորոսի հիմնադրամից կամ գուցե նաև այլ կառույցներից Արթուր Սաքունցին, Լևոն Բարսեղյանին, իշխող կուսակցության հոգաբարձուների խորհրդի նախագահ Լառա Ահարոնյանին ու նրանց մյուս գործընկերներին միլիոններ տրամադրվում, որ խաղաղություն քարոզեն, որ մի կապույտ մազերով աղջիկ գտնեն ու ուղարկեն մեր ոխերիմ թշնամիների մոտ սեր խաղալու, հոտո էլ ասեն , որ իրենք էլ են երազում ադրբեջանցի ընկերներ ունենալ։ Դե իհարկե , ինչու՞ պետք է հիշենք Ռամիլ Սաֆարովի արյունոտ կացինը... Արդյոք սա չի՞ արվում, որպեսզի խաղաղասեր, պատերազմից վախեցող ու անարի դարձած ժողովրդին հեշտությամբ ուղորդեն աստվածամերժության ու ազգուրացության։ Ինչո՞ւ են վերոնշյալ մարդիկ և անգամ նոր իշխանության որոշ ներկայացուցիչներ և համախոհներ պաշտպանում այլասերումը, երբ Աստվածաշունչն ասում է, "Եթե որևե տղամարդ մի այլ տղամարդու հետ պառկի, ինչպես կնոջ հետ նրանք պղծություն գործած կլինեն։ Երկուսն էլ մահվան թող դատապարտվեն, որովհետև մահապարտ են" Ղևտական 20.13։
Արդ, հայրենակից բարեկամ, ե՛կ չմբոստանանք ամենակարող բարձրյալի դեմ։ Աստծո որդին խաչվեց մեր մեղքերի համար, ե՛կ աշխարհը նոր մեղքերով չլցնենք...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել