Ավելի վաղ հրապարակել էի սահմանադրական կարգի տապալման մեջ մի գեղեցիկ օր մեղադրվելիք 37 պատգամավորների անուն-ազգանունները:

Հիմա խոսքս ուղղում եմ նրանց. տիկնայք ու պարոնայք պոտենցիալ հանցագործնե՛ր, ձեզ կասկածելի չի՞ թվում, թե ինչու Նիկոլ Փաշինյանի աներձագն ու եղբոր տղան չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:

Ձեզ տարօրինակ չի՞ թվում, թե ինչու ձեր խմբակցության մեջ եղած իրավաբանությունից քիչ թե շատ հասկացող մարդիկ չեն ստորագրել այդ հակասահմանադրական նախագծի տակ:

Մի քիչ խորհեք կամ հասկացող մարդկանց հետ խորհրդակցեք ու կհասկանաք, թե ինչի են այդ ցանկում բացակայում իմ նշած մարդիկ:

Պատճառը կարող եմ հուշել.
ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ (իշխանությունը յուրացնելը)

ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ (սահմանադրական կարգը տապալելը)

Նշված արարքներից յուրաքանչյուրի համար նախատեսվում է ազատազրկում` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել