«Նորաձևության զոհ» արտահայտությունն ամուր հաստատվել է կենցաղում, թեև քչերը գիտեն նրա առաջացման պատմությունը։ Վաղ ժամանակներից կանայք իրենց մարմինը մի շարք փորձությունների էին ենթարկում, որպեսզի համապատասխանեն գեղեցկության ընդունված նորմերին։ Անկրկնելի դառնալու ցանկությունը նրանց ստիպում էր դեֆորմացնել օրգանները, մի շարք խրոնիկական հիվանդություններ ձեռք բերել և երբեմն էլ զրկվել կյանքից։ Այստեղ հավաքել ենք տարբեր ժամանակների և տարբեր ազգությունների ամենաշոկային և դաժան ավանդույթները։

Ամպիրյան նորաձևությունը Եվրոպայում ՝18-րդ դար

18-րդ դարում «նորաձևության զոհ» էին անվանում այն աղջիկներին, որոնք չափից շատ էին հետաքրքրվում այսպես կոչված «ամպիրյան նորաձևությամբ»։ Կիասաթափանցիկ և մի քիչ էլ թաց հագուստով աղջիկներն անգամ ձմեռը դուրս էին գալիս փողոց և քայլում , որի պատճառով թոքերի հիվանդություն էին ձեռք բերում։Այդ ժամանակահատվածում նմանատիպ հիվանդությունները գրեթե անբուժելի էին։ 1802 թվականին ֆրանսիական Journal de mode ամագիրը դիմեց բոլոր կանանց և առաջարկեց այցելել Մոնմարտի գերեզմանատուն, որպեսզի տեսնեն թե քանի երիտասարդ աղջիկներ են դարձել այս նորաձևության զոհը։

«Լոտոսի» ոստքեր՝ Հին Չինաստան


Սակայն եվրոպական երկերների ավանդույթները խաղ ու պար են ասիական երկերների ավանդույթների հետ համեմատած։ Ավելի մեծ փորձություննրի հետ էին բախվում այն երկրների աղջիկները, որտեղ գեղեցիկ էին համարվում կանացի մարմնի դեֆորմացիաները։ Այսպես՝ Հին Չինաստանում գեղեցիկ էին համարվում փոքրիկ ոտքերը, որը հայտնի էր «լոտոս» անվանումով։

Կարապի պարանոց՝ Կայան ցեղ

Կայան ցեղի ներկայացուցիչների համար կնոջը գրավիչ էր դարձնում կարապի պարանոցը, որը նրանց ի ծնե չէր տրվում։ Սկսած 5 տարեկանից ծնողները երեխայի պարանոցին էին հագցնում առաջին 6 օղակները, որից հետո ամեն տարի՝ մինչև ամուսնոթյունը այդ օղակների քանակն ավելանում էր մեկով։
Այդ օղակների քաշը երբեմն հասնում էր 9 կգ-ի։ Համարվում էր, որ երկար պարանոցը հաջողակ ամուսնության գլխավոր գրավականն է։ Իմիջիայլոց, երբեմն ամուսինը կնոջը պատժելու համար հանում էր բոլոր օղակները և դրանով կնոջը դատապարտում մահվան։
Դաջված ժպիտ՝ այնու ազգության ներկայացուցիչների մոտ


Քիչ դաժան չէ նաև այնու ազգությանը շուրթեր դաջելու սովորությունը, որը արվում էր հատուկ դանակով և ստանում էր ժպիտի տեսք։ Այս կերպ նրանք ցանկանում էին ընտանեկան հաջողություն և երջանկություն ձեռք բերել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել