Ermenihaber.am-ը գրում է.

ԱՄՆ ղեկավարությունն Իդլիբում ընթացող ռազմագործողությունների ընթացքում թուրք զինվորների զոհվելու կապակցությամբ ցավակցել է Թուրքիային, միևնույն ժամանակ վերջինիս գործողությունները համարել համարժեք և արդարացի՝ հայտնելով իր զորակցությունը։

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մորգան Օրթագուսը գրավոր պատասխանել է թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալության հարցերին մասնավորապես նշել է.

«ԱՄՆ-ն դատապարտում է Ասադի ռեժիմի, Ռուսաստանի, Իրանի և «Հեզբոլլահ»-ի կողմից Իդլիբի բնակչության դեմ ուղղված  անտեղի և դաժան հարձակումները»։  

Օրթագուսը հայտնել է , որ իրենք այս հարցում կանգնած են ՆԱՏՕ-ի իրենց դաշնակից Թուրքիայի կողքին և ամբողջապես խրախուսում են  այն գործողությունները, որն իրականացնում է Թուրքիան։

«Թուրքական կառավարությանը հղում ենք մեր ցավակցությունները թուրք զինվորների մահվան կապակցությամբ»,- ասել է պետքարտուղարության մամուլի խոսնակը։

Նա նաև կոչ է արել անմիջապես հրադադար հաստատել և հումանիտար օգնության համար լիարժեք հաղորդակցության հնարավորություն ապահովել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել