Բանաստեղծ, ավազակ, ռոմանտիկ, հանճարեղ կատարող, երգերի հեղինակ և դերասան։ Նրա ստեղծագործությունները մոտ են բոլորին և միևնույն ժամանակ նաև շատ անձնական են։ Նրա ամեն մի երգը աշխարհ է, որը նվիրել է բոլոր մարդկանց։
- Ծանոթանալիս ես միշտ մարդու մեջ միայն լավն եմ տեսնում, մինչև որ մարդն անձամբ չապացուցի հակառակը։
- Տղամարդու մեջ պետք է համադրվեն բարությունը, ուժը և խելքը։ Կնոջ մեջ ես գնահատում եմ խելքը, գեղեցկությունը, բարությունը։ Գեղեցկությունը պարտադիր չէ՝ արտաքին լինի, ինչպես հասկանում եք։
- Ոչ մարդու մասին և ոչ էլ շան մասին երբեք մի դատիր առաջին հայացքից, քանի որ հասարակ փողոցային շունը կարող է բարի հոգի ունենալ, իսկ հաճելի արտաքինով մարդը կարող է լինել հազվագյուտ սրիկա։
- Ես հարգում եմ բոլոր մասնագիտությունները, եթե մարդը պրոֆեսիոնալ է։
- Մի քանի անգամ ես արդեն հուղարկավորվել եմ, մի քանի անգամ մեկնել, մի քանի անգամ նստել, այն էլ՝ այնպիսի հոդվածներով, որ դեռևս հարյուր տարի էլ է պետք ապրել... Նովոսիբիրսկից մի աղջիկ ինձ հարցրեց. «Ճի՞շտ է, որ դուք մահացել եք»։ Ես ասացի. «Չգիտեմ»։
- Այս աշխարհում ես միայն հավատարմությունն եմ գնահատում։ Առանց դրա դու ոչինչ ես և չունես ոչ մեկին։ Կյանքում դա միակ արժույթն է, որի գինը երբեք չի ընկնում։
- Հերոսներ ես չեմ փնտրում․ յուրաքանչյուրիս մեջ ամենաքիչը հազար այդպիսի հերոսներ են թաղված։
- Ես ժամանցային բանաստեղծությունների և երգերի սիրահար չեմ և չեմ սիրում, երբ իմ ելույթների ժամանակ հանգստանում են։ Ես ցանկանում եմ, որ հանդիսատեսը նույնպես աշխատի ինձ հետ։ Հավանաբար այդ պատճառով է ստեղծվել գրեթե ճչացող երգելու ոճը։
- Յուրաքանչյուր մարդու հոգում մի փոքր մասնիկ է մնում մանկությունից, որը միշտ բացվում է արվեստի առաջ։
- Ես իմ երգերով ցանկանում եմ ասել այն ամենը, ինչը չեմ կարողացել ասել բեմում։ Ես այստեղ չեմ եկել, որ ինչ-որ մեկին դուր գամ։ Իմաստ չկա ոչ ստելու, ոչ կեղծելու և ոչ էլ ձևացնելու։ Բոլոր ելույթներում և անգամ տանը ես միշտ անկեղծ եմ շփվում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել