1in.am-ը գրում է.

31-ամյա ամերիկյան փոփ-երգչուհի Բրիթնի Սփիրսը փորձում է ուրախացնել երկրպագուներին նոր ստեղծագործական աշխատանքներով: Վերջերս երգչուհին նկարահանվել էր «Սմուրֆուրիկներ 2» մուլտֆիլմի սաունդթրեկի համար, որտեղ նրա հետ հանդես էին եկել նաև որդիները՝ 7-ամյա Շոն Փրեսթոնը և 6-ամյա Ջեյդեն Ջեյմսը: 
Այն, որ հանրահայտ երգչուհու որդիները մի օր նույնպես հայտնի կդառնան, ոչ մի կասկած չի եղել: Դա միայն ժամանակի հարց էր: Եվ վերջապես այդ ժամանակը եկավ: Նրանք ներկայացել են «Ooh la la» տեսահոլովակում:
Բրիթնին տեղադրել էր տեսահոլովակի 30 վայրկյան տևողությամբ հատվածն իր միկրոբլոգում և տեղեկացրել, որ պրեմիերան կկայանա հուլիսի 11-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել