1in.am-ը գրում է.

Անջելինա Ջոլին լրջորեն սկսել է աշխատել իր նոր ֆիլմի («Անկոտրում») վրա. մի քանի օր առաջ նա մեկնել է Հավայան կղզիներ, որտեղ սկսվել է նկարահանումների նախնական փուլը: Նախօրեին դերասանուհին և ռեժիսորը համապատասխան վայր են փնտրել նկարահանումների համար, որից հետո Ջոլին առաջին անգամ մեկնաբանություններ է տվել ֆիլմի մասին, հաղորդում է spletnik-ը:
«Ես պատիվ եմ ունեցել շատ ժամանակ անցկացնել Լուի Զամպերինի հետ, ով դարձել է իմ հերոսը, իսկ այժմ հպարտությամբ կարող եմ ասել, որ նաև իմ ընկերը: Ես խորապես զգացված եմ, որ կարող եմ պատմել նրա կյանքի պատմությունը և կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի նա ստանա ֆիլմ, որին արժանի է»,- ասել է դերասանուհին:
Երկրորդ համաշխարհային պատերազմի իրական հերոս Լուի Զամպերինիի մասին ֆիլմի հյուսիսամերիկյան պրեմիերան նշանակված է 2014 թ. դկտեմբերի 25-Ին:
Տեղեկատվություն է հայտնվել նաև դերասանական կազմի մասին, որը սակայն պաշտոնապես չի հաստատվել: Ենթադրվում է, որ գլխավոր դերը կստանձնի բրիտանացի երիտասարդ դերասան Ջեք Օ’Քոնելը:
Հաղորդվում է, որ Լուի Զամպերինիի դերում ցանկացել են հանդես գալ դերասաններ Դեյն Դեհանը և Ալեքսանդր Դեթչ Դրեյմոնը: Ստուդիան քննարկել է նաև Ահարոն Թեյլոր-Ջոնսոնի և Ջոզեֆ Գորդոն Լևիտի թեկնածությունները, սակայն հրաժարվել է այդ գաղափարից սուղ բյուջեի պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել