Երևանի հ. 195 ավագ դպրոցում Արցախի հերոսներին նվիրված ցուցատախտակից հեռացրել են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Մանվել Գրիգորյանի նկարները:

Tert.am-ի հետ զրույցում դպրոցի տնօրեն Անահիտ Պողոսյանը չհերքեց, որ ցուցատախտակից նկարները հեռացվել են: Ըստ նրա՝ դրանք հանվել են վերանորոգելու նպատակով:

«Ճիշտն ասած՝ չգիտեմ, թե կոնկրետ որ հերոսների նկարներն են հեռացրել, ինձ ասացին, որ այնտեղ մի քանի հատ նկարներ կան, որոնք փչացել են, և պետք է հանենք, վերանորոգենք, ես էլ ասացի՝ դե որ փչացել է, հանենք, փոխենք: Ինձ չեն ասել՝ ում նկարներ են, թույլտվություն են խնդրել, թույլատրել եմ: Միտումնավոր ոչինչ չկա, եթե հերոս է, հերոս, եթե ոչ՝ ոչ»:

Անդրադառնալով հարցին՝ հետևողակա՞ն է լինելու, որ վերանորոգման աշխատանքից հետո նկարները կրկին ցուցանակին փակցվեն, Անահիտ Պողոսյանն ասաց. «Հետևողական լինելը ո՞րն է: Էնպիսի հարցեր եք տալիս, որ ես ստիպված եմ տեսնելու՝ ինչ նկարներ է, ինչի համար է, ես այդքան չեմ խորացել»:

Անահիտ Պողոսյանը վստահեցրեց՝ պատմությունը խմբագրելու խնդիր դրված չի եղել: «Կրկնեմ՝ տնտեսավարն ասել է, որ փչացած են, վերանորոգելու խնդիր կա»,- եզրափակեց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել