Ինձ թվում է, որ հասարակ մահկանացուների համար պետք է ժողովրդական լեզվով մանրամասնել, թե ինչ է արել ՀՔԾ-ն Նարեկ Սամսոնյանի մասով։

Ուրեմն՝ Նարեկը գրում է, որ Նիկոլը էնքան ա հղփացել, որ կիլոյով սև իկռա է սկսել առնել, որովհետև միջնեկ աղջիկը շատ է սիրում։ Ընդ որում՝ 3-րդ խմբաքանակը ձեռք բերելիս ռեստորանին առաջարկ է արվում վճարել փոխանցումով, ինչին ի պատասխան ասվում է, որ այդ դեպքում պետք է վճարել ոչ թե մոտ 3000 դոլար, այլ ավելի շատ, որովհետև փոխանցման դեպքում ԱԱՀ ու այլ հարկեր էլ են ներառվում։ Նոլիկն էլ ջղայնանում է ու հրահանգում տուգանել այդ ռեստորանին։

Հիմա ամենահետաքրքիրը. Նոլիկը ոչ թե դատական հայց է ներկայացնում զրպարտության դեմ, ոչ էլ անգամ հերքում է այս տեղեկատվությունը, փոխարենը ՀՔԾ-ին է քսի տալիս Սամսոնյանի վրա, ընդ որում՝ Սամսոնյանին ներգրավելով որպես վկա՝ փորձում են պարտավորեցնել, որպեսզի բացայտի այդ տեղեկատվությունը տված աղբյուրը։ Լրիվ ժողովրդական լեզվով բացատրեմ. չեն ասում՝ սուտ ես խոսում, տենց բան չկա, այլ ասում են՝ հլա ասա, թե որտեղի՞ց ես իմացել, որ Նիկոլը 3000 դոլարով իկռա ա առնում, քեզ ո՞վ ա ասել՝ ռեստորա՞նը, թե՞ վարչապետի շրջապատից է աղբյուրդ։

Ի՞նչ ասես էս պրիդուռոկին էսքանից հետո։

#Նարեկի_իկռան_ուտեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել