Երբ մի քանի օր առաջ Դիլիջանում էի, շատ մռայլ, ամպամած եղանակ էր: Անտառը լուռ էր, ոչ մի ձայն, ոչ մի շարժում, ոչ մի օդի տատանում: Կատարյալ լռություն էր:
Բայց դա սկզբից:
Հենց արևը դուրս եկավ` ամեն ինչ կերպարանափոխվեց:
Թռչունները սկսեցին ծլվլալ, մողեսները բներից դուրս եկան տաքանալու, օդի ջերմաստիճանի փոփոխությունը բերեց քամու առաջացմանը, ծառերը, ճյուղերը սկսեցին շաժվել, խշխշալ:
Արևը արթնացրեց անտառը, բնությունը:
Չէի պատկերացնի, որ մի քանի րոպե առաջվա լռությունը պարունակում է այսքան շարժում, էներգիա, կյանք, ձայն:
Այս պահի Հայաստանի լռությունը խաբուսիկ է: Ամեն մեկը գիտի իր դերակատարումը և գործը:
Մնում է արևը դուրս գա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arthurghazaryan73/posts/554985041213989?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել