ԵԽԽՎ դիտորդներն անհանգստություն են հայտնել Հայաստանում կառավարության և Սահմանադրական դատարանի միջև առկա լարվածության կապակցությամբ... ԵԽԽՎ համազեկուցողները, որքան կարելի է հասկանալ հրապարակված տեքսից, բավական լավ տեղյակ են Հայաստանի վարչապետի կողմից վարվող բեսպրեդելային քաղաքականությունից....
Հայտարարության վերջին պարբերությունում ԵԽԽՎ դիտորդները նշում են, որ Հայաստանում քաղաքական գործիչները պետք է զերծ մնան այնպիսի հայտարարություններից ու գործողություններից, որոնք կընկալվեն որպես ճնշում դատական համակարգի վրա և կոչ են արել բոլոր կողմերին նվազեցնել ստեղծված լարվածությունը, որը կարող է վնաս հասցնել Հայաստանում իրականացվող բարեփոխումներին, որոնցով շահագրգռված է նաև Եվրոպայի խորհուրդը...
Ինչպես կասեն՝ "И ежу ясно...", թե ԵԽԽՎ դիտորդների հայտարարության հասցեատերն ով է...
Իհարկե, չի բացառվում, որ "փողոցային" ժողովրդավարության ջատագով Փաշինյանն իրեն բնորոշ ձևով շարունակի իր պրիմիտիվ սադրանքները և դարակազմիկ "գրիչառեպորտաժային" բացահայտումները ՍԴ նախագահի և ՍԴ դատարանի վերաբերյալ էլ ավելի սրելով իրավիճակը...
Ամեն դեպքում ԵԽԽՎ դիտորդների հայտարարությունը՝ կապված ՍԴ-ի շուրջ իշխանությունների կողմից տարվող ագրեսիվ քաղաքականության հետ արժանացավ ԵԽԽՎ ուշադրությանը ու "սառը ցնցուղ" է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների համար...
Չեմ զարմանա, եթե վաղը "ԻՔ"-ական մի քանի անմեղսունակ պատգամավոր պատեպատ տան և ասֆալտին փռեն նաև ԵԽԽՎ համազեկուցողներին...
Հ.Գ.Հայաստանի իշխանությունները և հատկապես վարչապետ Փաշինյանն այսուհետ լավ կլինեն իրենց նեղ անձնական և թիմային շահերը վեր դասելով պետական շահերից քիչ խնդիրներ ստեղծեն Հայաստանի համար ու անամոթաբարո դրա մեջ մեղադրեն իրենց ընդդիմախոսներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել