Telegram մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը պատմել է այն մասին, թե ինչու է վտանգավոր WhatsApp մեսենջերի օգտագործումը Telegram-յան ալիքում:

Դուրովը նշել է, որ սարքավորման փոփոխության դեպքում օգտատերերը նախընտրում են իրենց նամակագրության կրկնօրինակները պահել ամպային պահուստում, ընդ որում նրանք չեն գաղտնազերծվում: Նրա խոսքերով, դա ապացուցում է այն, որ Apple-ը հրաժարվեց գաղտնազերծել iCloud-ի տվյալները:

Դրանից բացի վտանգի աղբյուր կարող են լինել մշակողների միտումնավոր ստեղծած գաղտնի թույլ կետերը: Դուրովը կարծում է, որ տվյալների չգաղտնազերծելը միշտ չէ, որ բավարարում է իրավապահներին, որոնք էլ հենց պահանջում են, որ լինեն թույլ կետեր: WhatsApp-ում հայտնաբերվել է նման 12 խափանում:

Telegram-ի հիմնադիրը նաեւ ցույց է տվել WhatsApp-ի գաղտնազերծման թերությունները: Նա նշել է, որ նախնական կոդը բացվել է, իսկ երկրորդական ֆայլերն այնքան խճճված են, որ դժվարանում է դրանց հետազոտելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել